Ստոլտենբերգը նշել է մերձավորարևելյան հակամարտության հիմնական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Capture

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ մերձավորարևելյան հակամարտության հիմնական խնդիրը մնում է անկախ պաղեստինյան պետության բացակայությունը։

Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել գործերի պաշտոնական փոխանցումը Ստոլտենբերգից դաշինքի նոր գլխավոր քարտուղար, Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։

Ինքը՝ Ստոլթտնբերգը, հաջորդ տարի նախագահելու է Մյունխենի անվտանգության համաժողովը։

«Երկար ժամանակ հիմնական խնդիրը պաղեստինցիների համար պետության բացակայությունն էր: Ես հասկանում եմ երկու պետություն ստեղծելու դժվարությունները, բայց կարծում եմ, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ սարսափելի ահաբեկչությունից հետո անցած ժամանակը կրկին հստակ ցույց տվեց նման լուծման կարևորությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

--00—ՅՄ