Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

 

ս
Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը։ 
 
«ԵՄ-ն չպետք է գնա չոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ՝ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ասել է նա՝ Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվություն չի ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում, սակայն ներկայումս ավելի ակտիվ է ներգրավվել գործընթացում:

--00—ՍՊ