Իսրայելական բանակը կոչ է արել տարհանել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_2

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին շտապ տարհանել, հայտնում է AFP-ն՝ հղու անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրային։

«Չորեքշաբթի օրը իսրայելական զինվորականները կոչ են արել բնակիչներին լքել հարավային Բեյրութի մի մասը, նախազգուշացում, որը սովորաբար նախորդում է Լիբանանի մայրաքաղաքի թիրախավորված տարածքի վրա հարձակումներին», - ասվում է զեկույցում:

Ավիչայը հայտնել է, որ տարհանման հրամանի տարածքում կան օբյեկտներ, որոնք կապված են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ, որոնց վրա հարձակումներ կիրականացնի Իսրայելի պաշտպանության բանակը մոտ ապագայում։

--00—ՅՄ