ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Իսրայելի պաշտպանության բանակը «Հեզբոլլահ» շարժման կողմից արձակված մոտ 100 հրթիռ է ոչնչացրել, որոնք ուղղված էին Իսրայելի հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ, կիրակի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը:
«Իսրայելական ռազմաօդային ուժերը «Հեզբոլլահի» կողմից արձակված հազարավոր հրթիռներ են ոչնչացրել, որոնց մեծ մասն ուղղված էր եղել երկրի հյուսիսին, մյուս մասը՝ կենտրոնական տարածքներին»,- ասել է բանակի խոսնակը X ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ