ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Մխիթարյանը Ինտերի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին
Թոփ, Իտալիա, Մերոնք դրսում, Ռուսաստան, ՖՈՒՏԲՈԼ 31.03.25 / 17:59
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ միլանյան գրանդը տևական ժամանակ հետևում է 24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին և նախատեսում է առաջարկ անել «ցլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նշվում է, որ «Ներաձուրիի» ղեկավարությունը խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Սպերցյանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։
Մխիթարյանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Էդուարդի հետ, որը ապագայում կարող է փոխարինել իրեն «Ինտերում», ինչպես որ փոխարինեց ազգային թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը հայ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ