ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ռուսաստանցի Պրեմիեր լիգայում հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի», «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ասել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Մոսվսիսյանն է լավագույնը, քանի որ խաղացել է «Կրասնոդարում» եւ բարձրակարգ հարձակվող էր։ Նա շատ գոլեր էր խփում հավաքականում եւ ակումբում։
Իհարկե, նա իմ կուռքն էր։ Ես նրան այստեղ գնդակներ էի մատուցում»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է Ռուսաստանի գավաթի խաղարկության մամուլի ծառայությունը։
Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» խաղացել է 2011-2012-ին, «Սպարտակում»՝ 2013-2016-ին։
--00—ՅՄ