Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

G

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին 24News-ին հայտնել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Նկատենք, որ վաղն ԱԺ-ում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։ Սա նշանակում է, որ Փաշինյանն ամենայն հավանականությամբ Կազան կմեկնի վաղը ուշ երեկոյան, երբ արդեն ավարտած լինի խորհրդարանական միջոցառումը, որին կառավարության ղեկավարի մասնակցությունը պարտադիր է։

 Մեր այն հարցին, թե Փաշինյանը երբ է մեկնելու, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց, թե դրա մասին «կտրվի առանձին հաղորդագրություն»։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ։ Միջոցառմանը նաև մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


 

--00—ԱՊ