Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները Կազանում են՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

դֆ

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել են Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը։

Օդանավակայանում կազմակերպվել է նրանց պաշտոնական ընդունելության արարողակարգը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին 24News-ին հայտնել էր վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

 

 

--00—ԱՊ