Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24 , 24News

հր

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոքեբաղնիք: Այս մասին հայտնել էն ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին։

--00—ԼՀ