Թե' Փաշինյանին, թե' ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս նորից վերադառնալ 2018-ի իրենց ելույթներին. Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Այն, որ մենք անընդհատ խոսում ենք վերադարձի մասին չի նշանակում, որ չենք ընկալում այդ խնդրի ծանրությունն ու բարդությունը, բայց դրա մասին ընդհանրապես չխոսելը ու չմտածելը կնշանակի համակերպվում ենք մեզ բաժին հասած դժվարություններին և չենք ուզում պայքարել հայրենիք վերադառնալու համար։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Նիկոլ Փաշինյանի ասելով չի Արցախի հարցը փակվում, թե' Փաշինյանին, թե' ՔՊ-ին խորհուրդ կտայի նորից վերադառնալ 2018-ի իրենց ելույթներին, այս ամենը չի կարող հիշողությունից ջնջել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ