ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության գնումների համակարգը (DoD procurement) իրեն ծանոթ է ավելի լավ, քան ԱՄՆ կառավարության ցանկացած այլ հատված։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մասկը գրել է X սոցիալական ցանցում՝ անդրադառնալով ԱՄՆ պետական կառույցներում անհրաժեշտ բարեփոխումներին։
«Ես DoD գնումների համակարգը ավելի լավ եմ ճանաչում, քան կառավարության որևէ այլ հատված՝ մինչև ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունում լինելը։ Անհրաժեշտ են խոշոր բարեփոխումներ։ Եվ դրանք կիրականացվեն»,-գրել է Մասկը։
Մասկի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ CBS News-ի լրագրող Քեթրին Հերիջը հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հրավիրել է Իլոն Մասկին՝ երկուշաբթի հանդիպելու և քննարկելու կառավարության արդյունավետության հարցերը։
--00—ՅՄ