Ֆեթhուլլահ Գյուլենի հուղարկավորությանը QR կոդով են մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆ.

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի հողարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 Այն անմիջապես հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Լուրերի համաձայն՝ թաղման արարողության մուտքը, անվտանգության նկատառումներից ելնելով, եղել է անձի ինքնությունը պարզող QR կոդի միջոցով:

Նշվում է նաև, որ կազմակերպության ղեկավար անձնակազմը տարաձայնություններ է ունեցել կապված Գյուլենի թաղման վայրի, ժամանակահատվածի, ինչպես նաև թաղման արարողության մասնակիցների ընտրության հետ:

Ըդնգծվում է, որ այդպիսի տարաձայնությունների պատճառով էլ հենց Գյուլենի թաղման արարողությունը տեղի է ունեցել իր մահվանից միայն 4 օր անց: 

Հիշեցնենք, որ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը մահացել էր հոկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: 

--00—ԼՀ