Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ռա

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝  մայիսի 21–ին,  Իրանի Թավրիզ քաղաքում։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

--00—ԼՀ