Վալենսիայում ջրհեղեղից հետո կան բազմաթիվ անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ն.p

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ երկրի արևելքում հեղեղումների և տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարի հարցազրույցը Telecinco հեռուստաալիքին։

«Ինչ վերաբերում է անհետ կորածներին, մենք առայժմ չենք կարող ճշտել տվյալները: Անհետ կորածները շատ են», - ասել է Ռոբլեսը: 

Իսպանիայում հորդառատ անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 95-ի, որոնցից 92-ը՝ Վալենսիայում։ Իսպանիայի այլ շրջաններում վատ եղանակի զոհ է դարձել երեք մարդ։

Երկրի իշխանությունները հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը սուգ են հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի։

Բրյուսելի եվրոպական թաղամասում խոնարհվել են Եվրամիության դրոշներն՝ ի նշան համերաշխության Իսպանիայի հետ: 

--00—ԼՀ