Ջրհեղեղի պատճառած վնասների վեացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

նգն.

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վեացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։

Ներկայում կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։

Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբների կողմից, որոնք գործում են շուջօրյա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։

--00—ԼՀ