«Թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա»․ Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_4

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 8-ին կհանդիպի Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Նախքան հանդիպումը Ֆիդանը հարցազրույց է տվել հունական «Ta Nea» թերթին։ Ֆիդանը մատնանշել է, որ շուրջ 2 տարի է, ինչ թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա։ Երկու երկրները զարգացնում են առևտրային հարաբերությունները։

«Մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը։ Մեր նպատակն է ձևավորել այս աշխարհագրության ապագան, որը մենք կիսում ենք՝ փոխադարձ բարի կամքի վրա հիմնված ընդհանուր տեսլականով»,-հայտնել է Ֆիդանը։

Ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում լավատես լինելու բազմաթիվ պատճառներ կան, Ֆիդանը նշել է, որ ինքը այլ ճանապարհ չի տեսնում, քան երկխոսությունն ու համագործակցությունը՝  հանուն ապագա սերունդների ու անվտանգության ու բարգավաճման։

«Եթե ​​բովանդակալից երկխոսության արդյունքում չկարողանանք հասնել համապարփակ լուծումների, ապա ամբողջական մոտեցմամբ կգնանք դեպի միջազգային իրավասություն։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև հավելել է, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից։

Նրա խոսքով՝ ինքնիշխան իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և կառուցողական երկխոսությունը շատ կարևոր են Թուրքիայի համար, ինչպես յուրաքանչյուր երկրի համար, և պնդել, թե միջերկրածովյան աշխարհագրությունը եղել է այն տարածաշրջանը, որն ականատես է եղել պատմության ընթացքում ամենաշատ մարդկային փոխգործակցությանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ