Բարսելոնան աստղային տրանսֆեր է պատրաստում. կան չորս թեկնածուներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

laporta-750x375

«Բարսելոնան» ծրագրում է մեծ տրանսֆեր կատարել հաջորդ ամառ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝  կատալոնացիները իրենց տեսադաշտում ունեն չորս աստղային խաղացող: «Կապտանռանգույնների» կարճ ցուցակում են Նիկո Ուիլյամսը («Ատլետիկ»), Ռաֆայել Լեաուն («Միլան»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Լերոյ Զանեն («Բավարիա»):

Transfermarkt պորտալը 25-ամյա Լեուին տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, 22-ամյա Ուիլյամսինը՝ 70 միլիոն եվրո, 28-ամյա Զանեինը՝ 60 միլիոն եվրո, 32-ամյա Սալահինը՝ 55 միլիոն եվրո։

Միաժամանակ Զանեի և Սալահի գործող պայմանագրի ժամկետները իրենց ակումբների հետ նախատեսված են մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ