ՀՖՖ-ն բանակցում է թեկնածուների հետ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

60_805-770x_

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»։

--00—ՅՄ