ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Սահմանադրությունը խախտվել է, օրենքը Վեհափառին հատուկ կարգավիճակ է տվել, նա իրավունք ունի իր ուղերձի համար ժամ պահանջել, այլ հարց է, որ նա Սուրբ Ծննդյան օրը կարող է ելույթ ունենալ, ամեն դեպքում, եթե Եկեղեցու հետ կան տարաձայնություններ, չպետք է հրապարակ դուրս գան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Վեհափառը ընդդիմության ու իշխանության հետ չպետք է լինի, նրանք պետք է իր դռանը կանգնեն՝ օրհնություն խնդրեն։ Նա ընդդիմության շարքերը չպետք է անցներ, չպետք է կուսակցական ժողովներին մասնակցեր։ Եթե թուրը հանել էր ու Փաշինյանին ասում էր՝ հեռացիր, չպետք է անգամ բարևի նրան, քո ասելով մարդիկ բարիկադ են բարձրացել, հետո գնում, գահին նստում ելո՞ւյթ ես ունենում»,-ավելցրեց Արշակյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձին, նա նկատեց պետք է շեշտադրվեր, որ պետությունը դա հայապահպանությունն է, հայոց լեզուն, մշակույթը պահպանելը․
«Փաշինյանն ասում էր՝ ինձ լավ պահեք, պետության գործառույթը ո՞րն է, իրեն պահե՞լն է, որ «բրոնեժիլետ» հագնի։ Նա ներողություն պետք է խնդրեր ժողովրդից, ինքն էր պատերազմը կնոջ հետ կառավարում, մեղավորը սերժանտնե՞րն են, զոհվածնե՞րն են մեղավոր։ Արցախը կորցնելը հանցագործություն է, պետք է պատասխան տան, լավ կլինի այսօրվանից պատրաստվի դրան, իր հանցանքի համար պետք է ներողություն խնդրեր»․- ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00--ԼՀ