Խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե հրաժարական տվածները, ռեյտինգի հարց է լուծում. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց հեռացրեց, որպեսզի հետ բերի իր կորցրած ռեյտինգը։ Բացի այդ, «թալանը հետ բերելու» ժողովրդի պահանջը կբարդվի այս պաշտոնատար անձանց վրա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության մի շարք անդամների և ուժային կառույցների հրաժարականներին։ 

«Պողպատյա մանդատը պահանջելուց հետո անցել է 3 տարի և ավել ժամանակ, և Նիկոլ Փաշինյանն արձանագրում է Կառավարության նիստում, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Իրենից ինչ-որ պահանջում են, ինքը տալիս է։ Ասել են դատավորների, քննիչների աշխատավարձերը բարձրացրեք, արել է, դատական իշխանության ներկայացուցիչներին օպերատիվ համարներ տվեք, տվել է։ Ո՞նց կարող է անկախ դատական համակարգ լինի պետական, օպերատիվ համարներով»,- ասաց Մարուքյանը։ 

Ըստ Մարուքյանի, այս իշխանությունը ոչ միայն «թալանը» հետ չի վերադարձել, այլ նաև սեփական թիմի անդամներն են դարձել «թալանչիներ»։ «Շուտով կդառնա 8 տարի, որ կառավարում է այս իշխանությունը, բայց ուզում եմ ասել, որ որևէ ռեֆորմ չի լինելու, որևէ ոլորտում հաջողության պատմություն չի լինելու, ինչու՞, որովհետև ընդհանուր տրամաբանությունն է էդպիսին», - հավելել է նա։ 

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

 

--00—ԱՊ