Փաշինյանը թող պատասխանի՝ որտե՞ղ են պետական փողերը, և ինչու՞ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News 

158
Այսօր վարչապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է «Ինչու՞ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում» հարցին։ Այս մասին գրառում է կատարել սոցիալական ցանցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բոլորս էլ գիտենք, որ վաղուց ոչ ոք այլևս չի խոսում և, առավել ևս, չի հարցնում դրա մասին, բայց եթե Փաշինյանը որոշել է մոռացված հարցեր բարձրացնել՝ դրանց տալով ծայրահեղ մանրամասն պատասխաններ (հեծանիվի մասին պատասխանը բաղկացած է 9 կետից), ապա առաջարկում եմ հաջորդ գրառմամբ անդրադառնալ մեկ այլ թեմայի՝

«Ինչու՞ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»։

Նշվածը, թեկուզ մոռացված, սակայն միևնույն ժամանակ անհամեմատ ավելի հետաքրքիր և կարևոր հարց է։», - նշել է Մարուքյանը։
 
 
 
--00—ԱՊ