ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց գերմանական «Լայպցիգին»։
Խաղն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը գրանցվեց խաղի 27-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Կաստելո Լուկեբան։
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ 76-րդ րոպեին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ