Կրիշտիանուն գիշատիչ է, իսկ Մեսսին՝ գիշատիչի հայրը․ Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Guardiola-750x375

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության ժամանակ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու մրցակցությունը։

«Կար ժամանակ, երբ Լա Մասիայի երեք ֆուտբոլիստներ կարող էին նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց ոչ Չավին, ոչ Ինյեստան չկարողացան մրցակցել Մեսսիի հետ։

Դա արեց միայն Կրիշտիանուն, ով գիշատիչ է: Այնուամենայնիվ, այդ դեպքում Մեսսին՝ գիշատիչի հայրն է։

Նրանք զարմանալի կարիերա ունեցան և այլ մակարդակի վրա են, բայց, հավանաբար, Չավին և Ինյեստան նույնպես արժանի էին այս մրցանակին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ