ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային շրջագայության արդյունքները։
Տուրի ընթացքում քաղաքաբնակները պարտվել են «Սելթիկին» (3-4) և «Բարսելոնային» (2-2, 11մ 1-4), ինչպես նաև հաղթել են «Չելսիին» (4-2):
«Նման մրցակիցների դեմ խաղալը հիանալի է, քանի որ նրանք քեզ մարտահրավեր են նետում: Յուրաքանչյուր խաղը շատ ավելի լավն էր, քան նախորդը: «Չելսիի» դեմ մենք խաղացինք նույն կերպ, ինչ «Բարսելոնայի» հետ, բայց զգացողությունը շատ լավ էր։
Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել, բայց այս խաղերի արդյունքներից ոչինչ չի փոխվի։ Մրցաշրջանը մեկնարկում է մեկ շաբաթից, այսքանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
--00—ՅՄ