ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նախկին սան Վենսան Կոմպանիի մասին, որն այժմ «Բարնլիի» մարզիչն է։
Գվարդիոլան բելգիացուն անվանել է ամենամեծ լեգենդներից մեկը, որի հետ ինքն աշխատել է:
«Վենսան Կոմպանին ամենամեծ լեգենդներից մեկն է, որի հետ ես աշխատել եմ: Բայց ես մի փոքր անհանգստանում եմ, քանի որ երբ այն խաղացողը, որին մարզել ես, սկսում է խաղալ քո դեմ որպես գլխավոր մարզիչ, հասկանում ես, որ դու ծերանում ես»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։
--00—ԶՀ