ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Ժողովրդավար երկրում Գյումրու ավագանին կարձակվեր, արտահերթ ընտրություններից հետո կընտրվեր քաղաքապետ, բայց հիմա Փաշինյանը նոր «տրյուկներ» է հնարել, որպեսզի ՔՊ-ի թեկնածուներից մեկը ընտրվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
«Գյումրիում ՔՊ-ն մեծամասնություն չի ստացել, բայց «փրայմերիզ» իրականացնելով՝ փաստացի, վարչապետի որոշմամբ, մի կուսակցությունից է քաղաքի ղեկավար նշանակվելու, որտեղ իրենք մեծամասնություն չունեն, դա ոչ ժողովրդավար երկրի ճանապարհ է, քաղաքն ուզուրպացնում են»,- ընդգծեց Խաժակյանը։
Անդրադառնալով պաշտոնանկությունների վերաբերյալ հարցին՝ Խաժակյանը նշեց, որ Փաշինյանը հեռացրեց նախարարներին, որպեսզի ձախողումների պատասխանատվությունը ինքը չկրի։ Հիմա մեղավոր են դարձել տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ «Ինչո՞ւ կիրակի նրանց ազատեց աշխատանքից, որպեսզի տպավորություն ստեղծի, որ զայրացած է, բայց իր աչքի առաջ է տեղի ունեցել նրանց աշխատանքը, նա վեց տարի հետևել է գործընթացին և լռել է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ