ՔՊ-ում տղամարդ «հարճեր» և «ստրուկներ» կան, ընտանի’ք ունեք, մտածե’ք ձեր պատվի մասին. Հայրիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Գյումրիում ժողովրդին կապիկություն են պարտադրում, որ իշխանությունը վերարտադրեն։ Իշխանության եկան Սահմանադրությունը փոխելու խոստումով, բայց դեռ պահում են, որ անթույլատրելի քաղաքական գործողություններ անեն ու վերընտրվեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ 

Անդրադառնալով պաշտոնանկությունների հարցին՝ Հայրիկյանը նշեց, որ Փաշինյանը դիկտատոր է, ինքն է որոշում՝ ով մանդատ դնի, ԲԴԽ նախագահը հեռանա՞, թե մնա։ «Նիկո՛լ, պատգամավորը քո խամաճիկը չէ, որ ասես՝ մանդատ դիր, ժողովրդի կողմից ընտրված է նա։ Փաշինյանը տղամարդ «հարճեր» ու «ստրուկներ» ունի, որոնք իրեն հակադրվելու իրավունք չունեն։ Ընտանի՛ք ունեք, մտածե՛ք ձեր պատվի մասին, մի՛ դարձեք նրա առջև փալաս»։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ