ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ,որոշել է երկարացնել Ստեփանյանի կալանքի ժամկետը՝ ևս երեք ամսով։ Պաշտպան Գեղամ Հակոբյանը, սակայն, գտնում է՝ խափանման միջոցի անհրաժեշտություն առհասարակ չկար։ Նա «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդել էին վերացնել խափանման միջոցը, առավելագույնը՝ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։
Դատարանը ևս երեք ամսով երկարացրել է նաև մյուս մեղադրյալի՝ Աշոտ Կուրեղյանի, կալանքի ժամկետը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ