Թբիլիսիում բողոքի ակցիայի 16 մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2024-11-29_10-41-50

«Transparency international-Վրաստան» հասարակական կազմակերպության տվյալներով՝ բողոքի ցույցի 16 մասնակից է ձերբակալվել, նրանցից 4-ը գտնվում են հիվանդանոցում:

Հիշեցնենք․ ինքնաբուխ ակցիան սկսվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Թբիլիսին օրակարգից մինչև 2028 թվականը հանում է եվրանդամակցության հարցը։ Հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, այնուհետև շարժվել Ռուսթավելի պողոտա։

Ժամը 02։00-ի սահմաններում ցուցարարներին զգուշացնելուց հետո ոստիկանները սկսել են բռնի ուժով ցրել հանրահավաքը։ Հատուկ ջոկատայինները մի քանի անգամ ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։

--00—ՅՄ