ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան։ Նրանք հակառակ ակցիա են կազմակերպել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ, որը պետք է տեղի ունենա երկուշաբթի երեկոյան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սկզբում ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, այնուհետև գնացել խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել այնտեղ տեղադրված վրանները: