Իջևանի ԵՊՀ-ում արցախցիների համար անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ, հեռանկարներ» տոնավաճառ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ըը

Նոյեմբերի 29-ին Իջևանի ԵՊՀ մասնաճյուղում արցախցիների համար անցկացվեց  «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում։

Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրող մեր հայրենակիցները՝ հատկապես արցախցիները հնարավորություն ունեցան  հանդիպելու 30-ից ավելի առաջատար կազմակերպությունների հետ, լրացնելու ինքնակենսագրականներ և տեղում ծանոթանալ գործատուների պահանջներին։

ը



Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։

Այցելուները մասնակցեցին նաև աշխատաշուկայում մրցունակ լինելուն միտված թեմատիկ դասընթացների: Հաջորդ տոնավաճառը կկայանա դեկտեմբերին 6-ին՝ Աբովյան քաղաքում և եզրափակիչ տոնավաճառը կրկին Երևանում՝ դեկտեմբերի 11-ին:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարանը նշեց, որ ծրագրի ընթացքում կարևորել են մարզերում բնակվող արցախցիների շրջանում աշխատաշուկայում՝ մասնավորապես մարզերում գործունեություն ծավալող կազմակերպություններում առկա հնարավորությունների տրամադրումը  և աշխատաշուկայում ինտեգրվելու կարողությունների զարգացումը:

Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման կենտրոնի պատասխանատու Արմինե Ասատրյանի կարծիքով  նման  միջոցառումները արդյունավետ են ինչպես կարիերայի ուղղորդման, աշխատաշուկայում մրցունակ լինելու, այնպես էլ գործատու-մասնագետ անմիջական շփման հաստատման տեսակետից:
 

 --00—ՍՊ