Վրաստանի վարչապետը հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 50 ոստիկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_8

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է ավելի քան 50 իրավապահ, որոնցից մոտ 30-ին վիրահատական միջամտություն է պահանջվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ցուցարարների կողմից դաժան բռնություն է կիրառվել ոստիկանության նկատմամբ։ Նրանք օգտագործել են մոլոտովի կոկտեյլներ և պիրոտեխնիկա, ավելի քան 50 իրավապահ վիրավորվել է, նրանցից մոտ 30-ին վիրահատական միջամտություն է պահանջվել», - ասել է Կոբախիձեն։

--00—ՅՄ