Սպասենք Գեղամ Նազարյանի բացահայտումներին՝ ովքեր են Փաշինյանից բացի այլ մեղավորները. Խամոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2, 24News

«Հայաստան» խմբակցությունն ի տարբերություն իշխանության՝ պատգամավորին չի ստիպում մանդատ դնել, հակաօրինական գործողության չի դիմում պատգամավորի զգույշ կամ անզգույշ հայտարարության համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանին խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ իրենց որոշման մասին։

Դիտարկմանը, թե Գեղամ Նազարյանը նշել է, որ լինելու է ռադիկալ ընդդիմություն, Խամոյանը նշեց, որ ուրախ է նրա՝ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես գալու որոշման համար։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանին չի համարում պարտության միակ մեղավորը, հետո բացահայտումներ կանի, պատգամավորը պատասխանեց․ «Սպասենք անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի բացահայտումներին, թե ովքեր են Փաշինյանից բացի այլ մեղավորները»։

Անդրադառնալով Փաշինյանի խնդրանքով տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ պատգամավորը ընդգծեց․ «Փաշինյանն իր թիմի թմրամոլներին, կոռուպցիոներներին կբացահայտի, երբ կարիք լինի, որ նրանք դիմում գրեն՝ հեռանան։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ չի տիրապետում իրավիճակին, նա թիմակիցների ամեն քայլից տեղյակ է։ Փաշինյանը սափրվելով, Կոմիտաս լսելով՝ ռեբրենդինգ է լինում, խեղճի կերպարից ուզում է դուրս գալ՝ թևակոխում է ընտրական փուլ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ