ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
«Գլխավոր շտաբի պետը պաշտոնանկ արվեց, երբ Երրորդ համաշխարհայինի մեկնարկ է տրվում, սա, մեղմ ասած, տխուր է: Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են, ամենադիպուկ պահը գտավ ԳՇ պետին հանելու, երբ ռուս-ուկրաինական պատերազմ էր մեկնարկել, և նոր աշխարհակարգ է ձևավորվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Գլխավոր շտաբի պետի և վարչության պետերի պաշտոնանկության հանգամանքին:
Դիտարկմանը, թե իշխանությունից պարզաբանել են, որ պաշտոնանկությունն արվել է կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար, պատգամավորը նշեց, որ, իր կարծիքով, պաշտոնանկություններն արվում են ներիշխանական հարցեր լուծելու և սեփական իշխանությունը ամրացնելու համար։
«Փաշինյանն ազատվում է այն բարձրաստիճան զինվորականններից, որոնք պահանջել են իր հրաժարականը։ Հնարավոր չէ՞ր սպասել, չէ՞ որ ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է օգտվել»,-հավելեց Խամոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։