Հայաստանից քաղաքացիներն արտագաղթել են տարածաշրջանի երկրների հետ կոնֆլիկտների պատճառով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 24News

55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում նշել է, որ Հայաստանի քաղաքացիներն արտագաղթել են 90-ականներից սկսած՝ տարածաշրջանի երկրների հետ կոնֆլիկտների պատճառով։

«90-ականների սկզբից մենք անընդհատ խոսում ենք արտագաղթի մասին՝ բերելով ամենատարբեր պատճառներ՝ իրավական, սոցիալական անարդարություններ, բիզնես-միջավայր, ենթակառուցվածքների բացակայություն։ Սրանք ճշմարիտ պատճառներ են, սակայն դրանք պատճառների մաքսիմում 20%-ն են։ Եկեք խոստովանենք վերջապես, որ արտագաղթի հիմնական պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ, մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։», - իր խոսքում մասնավորաբար նշել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև հավելել է, որ «շնորհիվ իր կառավարության քաղաքականության» (Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս - խմբ․) «պետության առջեւ ծառացած մարտահրավերները մասամբ լուծվել են, սակայն նորերն են ի հայտ գալիս։

 

--00—ԱՊ