ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են գործողությունները գրոհայինների դեմ, որոնք անցյալ շաբաթ գրավել են Հալեպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական պետական SANA լրատվական գործակալության թղթակիցը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել գրոհայիների թիրախներին Համայի մերձակայքում։
«Ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ և նրանց փոխադրամիջոցները», - հայտնել է SANA-ի թղթակիցը։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ սիրիական հակակառավարական ուժերը մոտեցել են Համա քաղաքին։ Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության՝ գրոհայինները գրավել են քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրերը։ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ տվյալ շրջան են ուղարկվել օժանդակ ուժեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ