ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ուկրաինական ուժերի ներթափանցման հետևանքները վերացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:
Նա նաև հայտնել է, որ մարզի երկնքում խոցվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։
«Այս գիշեր և առավոտյան Կուրսկի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ինքնաթիռային տիպի վեց անօդաչու թռչող սարք և ևս հինգ հրթիռ», - գրել է Սմիրնովն իր Telegram ալիքում։
Կուրսկի մարզը լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Օգոստոսի 7-ին մարզում շարունակվող մարտերի ընթացքում վիրավորվել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին, որը գտնվում է ծանր վիճակում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ