ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է։ Այս մասին իր ամենշաբաթյան ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի մասնակցությունը ՄՔԴ-ին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում` ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,– ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
--00—ԼՀ