Ընծայենք «Լույս Արցախի մանուկներին»․ Արցախի թեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

k
Արցախում սկիզբ առած և Մայր Հայաստանում վերաբացված «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում արցախցի երեխաների համար: Հայտնում է Արցախի թեմը։
 
Արցախում «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը հիմնադրվել է 2021 թվականին՝ պատերազմից հետո, «Դանիական-հայկական բարեգործական առաքելության» ջանքերով։ Մարտակերտում բացված առաջին կիրակնօրյա դպրոցը խորհրդանշեց այս նախաձեռնության մեկնարկը, որը երեք տարվա ընթացքում մեծ թափով զարգացավ՝ հասնելով շուրջ 40 դպրոցների։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերյան տեղահանության հետևանքով ծրագրի միայն մի քանի խմբեր հնարավոր եղավ վերաբացել Հայաստանում։
 
Ներկայումս Երևանում գործում են արդեն 4 կիրակնօրյա խմբեր, որտեղ արցախցի երեխաները շարունակում են կրթվել և մեծանալ հոգևոր արժեքներով։ Դասերը անցկացվում են Արցախի բարբառով՝ յուրահատուկ մթնոլորտ ապահովելով երեխաների համար։
 
Այժմ կա ֆինանսական աջակցության կարիք «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի գործունեությունը շարունակելու համար։
Ցանկացած աջակցության կամ առաջարկի համար կարող եք գրել ներքոհիշյալ էջին

 Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ