ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի անձնական կյանքը ՔՊ-ականների շուրթերով դարձնում է հանրային քննարկման առարկա, նրանից կերտում պետական դավաճանի կերպար, որպեսզի մյուսներին ցույց տա, թե ինչ կարող է պատահել իրենց հետ, եթե հանկարծ որոշեն դուրս գալ ստրուկի կարգավիճակից։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի, տեղի է ունեցել սարսափելին, մարդու անձնական կյանքը հանրայնացվել է քաղաքական նպատակներով, ինչը հերթական «կարմիր գծի» հատումն է։ «Ու այստեղ Աղազարյանի անձը կարևոր չէ, եթե նա իրականացրել է իրավախախտում, թող դատախազը մտնի խորհրդարան, դիմի պատգամավորներին, որ զրկեն նրան անձեռնմխելիությունից ու իրականացվի քրեական ընթացակարգ, բայց ոչ թե մարդու անձնական կյանքը դառնա քաղաքական գործիք», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ