ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերածվել է ավտորիտար լիդերի, նա չպետք է դառնա հաջորդ ընտրություններով կառավարության ղեկավար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, Միավորված ազգային սահմանադրական կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։
Խոսելով Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստան»-ի մասին՝ Աղազարյանը նկատեց, որ նրա մոտ կա սևեռվածություն՝ ստեղծել «Չորրորդ Հանրապետություն», ինչը կարող է բերել պետականության կորստի, ուստի ամեն ինչ պետք է անել, որ նա հաջորդ ընտրություններով չդառնա վարչապետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ