«BMW»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բբ.jp

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոց 91/10 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, անցել հետոտնի համար նախատեսված մայթով, բախվել քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է հիվանդանոց:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու պարեկ Հայկ Մելիքյանը:  
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ