Թագուհի Թովմասյանի դուստրը չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Սանտա գավաթ 2024» երկօրյա մրցույթին այս տարի մասնակցում էր նաև իմ աղջիկը, գրում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Հայաստանից 3 ներկայացուցիչներ կային, 200-ից ավել ընդհանուր մասնակիցների մեջ, աշխարհի տարբեր երկրներից:

Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին 3-րդ (2 հոգի) և 1-ին տեղերը:

Հասմիկիս առաջին մրցութային բեմելն էր և նա գրավեց 3-րդ տեղը:

Օտարերկրացիների հետ մրցապայքարում ստացած մեդալը շատ է ոգևորել 6-ամյա փոքրիկ մարմնամարզուհուն: Ստանալու պահից մինչ օրս կրում է, դպրոց տանում-բերում... չեմպիոն դառնալը դուր է եկել Հասմիկին։

Կարճ ասած, մոտիվացնող էր... 

Շնորհակալություն ընկեր Սեդային և նորանոր հաղթանակներ բոլորիս...»։

--00—ՅՄ