Թրամփի վարչակազմի թեկնածուների ցուցակը համալրվել է նոր միլիարդատերով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_1

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում առաջադրել է միլիարդատեր Թոմաս Բարաքին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Նոր վարչակազմում, նեառյալ Թրամփը, արդեն տասը միլիարդատեր կլինի։

«Ուրախ եմ հայտնել, որ Թոմ Բարաքը կլինի մեր հաջորդ դեսպանը Թուրքիայում»,- գրել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ Բարաքը երեք տասնամյակ հաջողությամբ ղեկավարել է մասնավոր ներդրումային ընկերություն։

77-ամյա Բարաքը Թրամփի խորհրդականն էր 2016 թվականի նախագահական արշավի ժամանակ։ 2021 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել ԱՄԷ-ում լոբբինգի համար, սակայն արդարացվել է։ Բարաքը ԱՄՆ-ի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում է՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար կարողությամբ։

--00—ՅՄ