Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզի Նովոիվանովկա բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ւ

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզի Նովոիվանովկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Կուրսկի մարզում ջախջախել Ուկրաինայի զինված կազմավորումներին:

«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Նովոիվանովկա բնակավայրը, ինչպես նաև պարտություն են հասցրել ուկրաինական 3 մեքենայացված, 1 ծանր մեքենայացված, 2 տանկային, 2 դեսանտագրոհային, 1 ծովային հետևակի և Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 2 բրիգադների կազմավորումներին Վիկտորովկա, Գուևո, Կրուգլենկոյե, Լեբեդևկա, Լեոնիդովո, Մալայա Լոկնյա, Մարտինովկա, Նիկոլաևո-Դարյինո, Նիկոլսկոյե և Սվերդլիկովո բնակավայրերի շրջաններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հավելել են, որ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով, հրետանու կրակով խոցվել են հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան Ալեքսանդրիա, Կուրիլովկա, Նովայա Սորոչինա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի Բասովկա, Բելովոդի, Վեսելովկա, Ժուրավկա, Լոկնյա, Միրոպոլիե, Պավլովկա և Ստարիկովո բնակավայրերի շրջաններում:

--00—ԼՀ