ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Եվրոպայի մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապահովելու հրադադարը, բայց կպահանջվի ԱՄՆ-ի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։
«Մենք սկսել ենք տեխնիկական քննարկումներ Ուկրաինայի վերաբերյալ: Կա ընդհանուր համաձայնություն, որ հրադադարի ռեժիմի երաշխավորման համար անհրաժեշտ է եվրոպացի զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կներդնեն իրենց ավանդը: Զինվորները կժամանեն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո՝ այն ապահովելու համար», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցություն ցույց տալ հրադադարի ռեժիմին, բայց չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։
--00—ՅՄ