ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության շրջանակում 2024 թվականին 189 բնակավայր է ազատագրել։ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական զորքը լիովին վերահսկում է իրավիճակը մարտական շփման գծի ամբողջ երկայնքով։
«Մեր զինվորների պրոֆեսիոնալիզմի և խիզախության, պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների հերոսական աշխատանքի և բանակի ու նավատորմի հիրավի համաժողովրդական աջակցության շնորհիվ ռուսական զորքը վստահ տիրապետում է ռազմավարական իրադրությանը մարտական շփման ամբողջ գծում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը խոսել է նաև ռազմական գործողությունների վարման եղանակների կատարելագործման, տեխնիկայի տիրապետման մակարդակի և զորքերի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։
«Պետք է կատարելագործել ռազմական գործողությունների վարման եղանակները, հստակեցնել հիմնարար կանոնադրական փաստաթղթերը, բարձրացնել զենքի և տեխնիկայի տիրապետման մակարդակը, ինչպես նաև զորքերի կառավարման արդյունավետությունը, հատկապես մարտավարական և օպերատիվ-մարտավարական օղակներում», - ասել է Պուտինը:
--00—ԼՀ