Կա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

1

Հայ և ադրբեջանցիների գործընկերների հետ Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, առաջին հերթին՝ երկաթուղային։ Խոսքը, այո, Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի մասին է»,  - մասնավորապես նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

 

--00—ԱՊ