ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը։
«Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
--00—ԼՀ