ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում կլինի՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով մենք միշտ մոտ ենք եղել մեր եղբայրներին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժանելի են մեր երկրի անվտանգությունից»,- հայտարարեց նախարարը։
Նա թուրքական բանակն անվանել է «ուժի գործոն, որի վրա ապավինում և վստահում են բարեկամ և եղբայրական երկրները»։
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ նախարարն ընդգծել է, որ ահաբեկիչներին թույլ չեն տա օգտվել երկրում ստեղծված անկայուն իրավիճակից։
--00—ԼՀ